24 09 2023

Նիկոլն այսօր ազդարարեց նոր պատերազմի ու նոր կորուստների մասին․ Աննա Գրիգորյան

Նիկոլն այսօր ազդարարեց նոր պատերազմի ու նոր կորուստների մասին․ Աննա Գրիգորյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլն այսօր ազդարարեց նոր պատերազմի ու նոր կորուստների մասին (Խոսքը միայն «Զանգեզուրի միջանցքի» և «անկլավների» մասին չէ):

Կարմիր գիծը քաշված է:

Կա´մ Նիկոլը մնում է իշխանության ու Հայաստանը դարձնում է Ուկրաինա, ընդ որում միջազգային բացարձակ մեկուսացման մեջ, կա´մ մենք վռնդում ենք Նիկոլին և փորձում փրկել Հայաստանը:

32 տարի անց մենք ստիպված ենք նորից պայքարել մեր անկախության և ինքնիշխանության համար: Այո այսօրվա մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության է, որը հետևողականորեն ոչնչացվում է Նիկոլի (թուրքական-գործակալական ցանցի) կողմից:

Արի Հանրապետության հրապարակ այսօր` 18:00-ին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ