19 09 2023

Փաշինյանն ասաց՝ կապահովեն, որ ՀՀ ժողովուրդը տեղեկացված լինի Արցախում կատարվողից

Փաշինյանն ասաց՝ կապահովեն, որ ՀՀ ժողովուրդը տեղեկացված լինի Արցախում կատարվողից

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե կան մեկնաբանություններ, որոնք փորձում են անում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։

«ՀՀ-ն որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը»։

Փաշինյանն ասաց, թե տարօրինակ է համարում Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար։

Նա նշեց, թե Ադրբեջանի գործողությունների հիմնական նպատակը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։

«Մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են, մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ այս իրադրության մեջ հասկանում ենք զգացմունքային խնդիրները։ Չպետք է հնարավորություն տանք, որ որոշ արտաքին և ներքին ուժեր Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ։ Ինչպես և սպասվում էր, հիմա տարբեր տեղերից հնչում են ընդհուպ ՀՀ-ում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, որոնք պետք է սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին։ Այս պահին որևէ կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք  է իրականացնենք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով պահպանել սառնասրտություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ