18 09 2023

Մայրաքաղաքն է այսօր թելադրում ՀՀ քաղաքական օրակարգը, որն ասում է վերջ ՔՊ-ին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մայրաքաղաքն է այսօր թելադրում ՀՀ քաղաքական օրակարգը, որն ասում է վերջ ՔՊ-ին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջոջւմ գրել է.

«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

Կայացավ Երևանի ավագանու սեպտեմբերտասնյոթյան ընտրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքը և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը արձանագրեցին փայլուն արդյունք, որի համար շնորհավորում  ենք բոլորիս։  Մենք վստահ էինք, որ Անդրանիկ Թևանյանին կհաջողվի ընտրարշավը ճիշտ և գրագետ կազմակերպել։

Ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցան նաև բոլոր ուժային կառույցների պահեստազորում գտնվող  սպաները, որի համար շնորհակալ  ենք։

Երևանում իշխող ընդդիմադիր  տրամադրությունների և հնարավոր հաղթանակի հեռանկարի հետ կապված  մեր կանխատեսումներն իրականացան, ինչպես եղել  էր Գյումրիի ավագանու 2021թ․ ընտրության պարագայում, որտեղ սակայն Քաղաքացիական պայմանագրին  այնուամենայնիվ հաջողվեց իշխանության մաս կազմել   բացառապես  ներքին խմորումների, հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Պիտի ամեն կերպ բացառել  Երևանում Գյումրիի սցենարի կրկնությունը՝  ժողովուրդը դա չի հանդուրժելու։

Ափսոսում ենք, որ ընդդիմությունը չմիավորվեց, իսկ մի հատվածն էլ պարզապես ընտրեց բոյկոտի ճանապարհը։ Հակառակ պարագայում «Մայր Հայաստան» դաշինքն ավելի լավ արդյունք կարձանագրեր։  Այնուամենայնիվ մենք հարգում ենք իշխանություններին այդ կերպ մերժելու  քաղաքացիների  որոշումը։ Հուսանք,  որ  ընտրական անցողիկ շեմը հաղթահարած, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը կմիավորվեն, կձևավորեն քաղաքային իշխանություն։

Երևանում տիրող տրամադրությունները  վկայում են, որ մայրաքաղաքն է այսօր թելադրում Հայաստանի քաղաքական օրակարգը, իսկ նրա արձակած վերդիկտն է՝ վերջ  քպական իշխանությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ