«Կարող ենք արձանագրել, որ կա խորը զանգվածային ապատիա, որը ինչքան փորձենք արդարացնել այս կամ այն գործոնով, միևնույն է, չի փոխում խնդրի էությունը»,-այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը․
«Երևանի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կա նաև քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում գործող ուժերը հիմնականում մարգինալացվել են և չեն արտահայտում հասարակության ճնշող մեծամասնության պատկերացումներն ու սպասելիքները։ Ասվածը վերաբերում է հատկապես իշխող ուժին, որն այլևս այն չէ, ինչ կար երկու-երեք տարի առաջ։
Իդեպ, լեգիտիմության մասին ամենաշատ խոսող ուժը լեգիտիմության լուրջ խնդիր ունի հենց միայն այսօրվա ընտրությունների մասնակցության առումով, որը բնականաբար կարելի է մեկնաբանել որպես անվստահություն, բոյկոտ։
ՔՊ-ի այնքան հպարտության առարկան լեգիտիմությունը այժմ ձգտում է առավելագույնը 7%-ի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը