Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջարկել է Արցախի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ` իմ, Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ»,- Էրդողանն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ։
Ըստ նրա՝ մտադիր է հանդիպման առաջարկը քննարկել Ալիևի հետ։ Պատասխան որևէ կողմից դեռ չի ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը