Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կա հայի տեսակ, որը պատրաստ է, հանուն իր նեղանձնականի, զոհաբերել ամեն ազգայինն ու հայրենականը…
Կա հայի մեկ այլ տեսակ, որը պատրաստ է հանուն ընդհանուրի զոհաբերել իր նեղանձնականը և փրկել ամեն ազգայինն ու հայրենականը…
Անկախ նրանից, թե Արցախն ինչպես դուրս կգա ստեղծված ծանրագույն վիճակից (իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի), իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այն, ինչ հիմա անում է արցախահայը, դա ՊԱՅՔԱՐ է ոչ այնքան իր շահը, որքան մեր ընդհանուրի ազգայինն ու հայրենականը փրկելու համար…
Իսկական հայն այսօր պարտավոր է այնպես անել, որ վաղը լինելով նորից ազատագրված ու ծաղկող Արցախում, իրեն զգա արժանապատիվ և հպարտ, այլ ոչ թե (իր չարածի համար) անպատիվ ու գլխիկոր…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը