14 09 2023

ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը՝ նշելով, որ անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացրել են Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։

Հայտարարության մեջ նշված է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաշտպանելու այն բնակչությանը, որը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև։

«Ցավոք, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին իր ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Այս առումով խորապես մտահոգիչ է ԵՄ-ի ձախողումը, քանի որ վերջինս ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությունը պետք է ինտեգրվի ադրբեջանական հասարակությանը։ ԵՄ-ն չի անդրադառնում Ադրբեջանի կողմից շարունակվող թշնամությանը, վայրագություններին և էթնիկ զտմանը, ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը: Իբրև ԵՄ քաղաքացիներ, մենք մեր ղեկավարությանը կոչ ենք անում վերանայել ԵՄ դիրքորոշումն այս հարցում։ Որպես պատրվակ միջազգային իրավունքի սկզբունքի օգտագործումը՝ բնիկ բնակչությանն Ադրբեջանի նման բռնապետության ողորմությանը մղելու համար, լավագույն դեպքում անխոհեմ քայլ է, որն իր էությամբ պատասխանատվություն է ենթադրում»,- ասված է հայտարարության վերջում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ