14 09 2023

Հայաստանի դիրքորոշումն Արցախի նկատմամբ երբեք այսքան թշնամական չի եղել. Արթուր Խաչատրյան



«Նման պրիմիտիվ ստերով փորձում է սեփական ձախողումն արդարացնել»,- նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այն փաստաթուղթը, ոն ինքը ժառանգգել է հստակ գրված է, որ Արցախի կարգավիճակը որոշվելըւ է համաժողովրդական քվեարկության միջոցով. ձեզանից որևէ մեկը երբևիցե այս 30 տարվա բանակցային գործընթացում լսե՞լ էր Ալմա-Աթայի հռչակագրի մասին, դա թուրքերի օրակարգն էր, որ Փաշինյանն ընդունեց թուրքերի ճնշման ներքո»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով. « Սեփական ձախողումն արդարացնելու համար ասում էԱրցախի հարցն  անլուծելի խնդիր է. Հայաստանի դիրքորոշումն Արցախի նկատմամբ երբեք այսքան թշնամական չի եղել»,-ասաց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ