«Տառացիորեն վերջերս ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք է ներկայացվել մի շարք «ոչ բարեկամական» գործողությունների մասին, որոնք, ցավոք, նախաձեռնել է պաշտոնական Երեւանը, եւ դրանց մեջ նշվել է հենց այն, ինչի մասին դուք ասում եք»,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հետեւանքներ կարող են լինել Հայաստանի համար, որը Հռոմի ստատուտն ուղարկել է երկրի խորհրդարանի վավերացմանը։
«Մենք մեր որակումը տվել ենք։ Իսկ Երևանի մոտիվացիան պետք է, այնուամենայնիվ, որակվի, բացատրվի եւ պարզաբանվի հայկական կողմից, ոչ թե մեր։ Ինչի՞ համար են անում, ինչո՞ւ։ Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները, բայց մենք նման քայլերը ոչ բարեկամական ենք համարում, ինչի մասին քանիցս խոսել ենք մեր հայ գործընկերների, բարեկամների հետ երկկողմ ալիքներով։ Բայց մի ինչ-որ փուլում սկսեցինք խոսել հրապարակային ձեւով, որովհետեւ հարցերն ավելի ու ավելի շատ են։ Որովհետեւ դա պարզապես մեկ քայլ չէ, որը հայկական կողմն ակնհայտ հասկանում է, որ մեզ մոտ առաջ կբերի արդարացի հարցեր, դա նման քայլերի մի ամբողջ համալիր է, ե՛ւ դեսպանին կանչելու ընթացքում, ե՛ւ մեր գործողությունների պարզաբանման ընթացքում մենք այդ մասին ասել ենք, այդ թվում հրապարակայնորեն»,- նշել է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը