11 09 2023

Ռուսաստանի դեմ այս դեմարշը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ Հայաստանի ու Արցախի համար. Աբրահամյան



«Հայաստանի ու Ռուսաստանի  միջև հայտարարությունների տեսքով փոխհրաձգությունը, իհարկե, ցույց է տալիս լարվածության աստիճանը և վտանգավոր հետևանքները, որոնք կարող են ունենալ ՀՀ-ի համար, այս տեսանկյունից որքան էլ այդ հարաբերություները լարված լինեն, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում գլխավոր դերակատար է և այսպիսի իրավիճակում Ռուսաստանի դեմ դեմարշ իրականացնել կարող է Հայաստանի և Արցախի համար ունենալ ծանր հետևանքներ: Վերցնել ու քաղաքական թիվ մեկ դերակատարի դեմ նման դեմարշ իրականացնել  կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ Հայաստաի  համար: Նման պայմանում  Թուրքիան գալիս է առաջին պլան»,-ԱԺ-ում լրագրողների հետ զույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ