Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Իշխող ՔՊ-ն, հայտնի անձի գլխավորությամբ, փաստորեն փակել է երկխոսության խողովակները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Փոխադարձ վիրավորանքներն արդեն չեն տեղավորվում դիվանագիտական էտիկետի մեջ' նման կերպ խոսում են հակառակորդները։
Իրանի նախագահը հայտնի անձին նախատեց Իրանի կարմիր գիծն անցնելու համար, խոսքն արտատարածաշրջանային ուժերին, որոնք թշնամի են Իրանին, ռեգիոն բերելու մասին է։
Կատարվում է աննախադեպն, այդ անձի հետ խոսելու է Էրդողանը' զանգելու է իրեն, այսինքն Էրդողանը դառնում է միջնորդ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, նաև տարածաշրջանի ոստիկան։
Դա նշանակում է, որ Թուրքիան պետք է խոսք ունենա Հայաստանի իշխանության ձևավորման հարցում, բնականաբար, Ալիևի հետ խորհրդակցելուց հետո։
Մարդիկ սա չափազանցություն են համարում, ինչը, ցավոք, արդեն իրականություն է դառնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը