«Մայր Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավն ավարտելու է Երևանի Կենտրոնում։
Ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
«Իշխանափոխություն Երեւանում, իշխանափոխություն Հայաստանում: Միացիր որ փոխենք»,- ասվում է Դաշինքի հոլովակում։
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը