08 09 2023

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվել է Արցախի հարցը

ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը։ Բանախոսներն էին Լուիս Մորենա Օկամպոն և Դեյվիդ Ֆիլիփսը, հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրեց պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Էնթոնի Բլինքենը կրկին ընդգծել է Միացյալ Նահանգների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել պաշտոնական Վաշինգտոնի կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային նպատակներով ու մարդկանց տեղաշարժի համար:

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, ով նախագահում էր սեպտեմբերի 6-ի լսումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն կարծիքին է, որ սոսկ մտահոգություն արտահայտելը բավարար չէ:

«Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակը Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը՝ լսումներից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ