01 08 2023

Գրիգորի Խաչատուրովին պատժում են, քանի որ ինքը երկրի սահմաններն ամուր է պահել. Թաթուլ Պետրոսյան



Ես երկար տարիներ աշխատել եմ իրավապահ համակարգում և երբևէ այսպիսի բան չեմ տեսել: Այս մասին Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց արդարադատության գեներալ-մայոր, «Պահեստազորի սպաների» շարժում կազմակերպության համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը։

«Մարդուն մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն ընդամենը 3 ամիս հետո լրանում է, բայց մարդուն կալանքի տակ են պահում։ Այս իշխանությունների համար կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատիժ։ Հիմա Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու համար, պատժում են, որ ինքը երկրի սահմաններն ամուր է պահել», - ասաց Թաթուլ Պետրոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ