04 09 2023

Իրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի ընդունում

Իրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն չի ընդունում

Իրանի Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն իր թուրք գործընկերոջ հետ մամուլի համատեղ ասուլիսում հայտարարել է. «Մենք երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը»:

ParsToday-ի փոխանցմամբ, Ամիր Աբդոլլահիանը նաև նշել է, որ «եկել է ժամանակը, որ Կովկասում վերջ դրվի լարվածությանն ու հակամարտությանը և խաղաղության ու համագործակցության շրջան սկսվի։

«Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և պատմական տարանցիկ ուղիների սահմանափակում»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ