01 09 2023

Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Վաղը այցելելու եմ Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։ Հատկապես այս տարի շատ կուզեի վաղը Ստեփանակերտում լինել։ Ավաղ, դա դեռ հնարավոր չէ։ Բայց ասել և կրկնում եմ՝ Արցախը վերջապես սկսել է ճիշտ ուղով ընթանալ։ Իսկ դա նշանակում է, որ տեղ հասնելու հույս կա։ Եվ սա մերօրյա դժնդակ իրականության քիչ, բայց լավ լուրերից մեկն է։

Արցախի ներկայացուցչությունում հուսով եմ վաղը շատ ընկերների և համախոհների տեսնել։ Հավատացեք՝ միակ բանը, որ կարող ենք անել այս օրերին, Արցախի կողքին կանգնելն է։ Եվ հատկապես վաղը հենց այդ օրն է։ Աշխարհը պետք է տեսնի և համոզվի, որ հայ ժողովուրդը չի հանձնվել։ Որ հայ ժողովուրդը պայքարում և մերժում է դավաճանի օրակարգը։

Մեր այդ դիրքորոշումը բարձրաձայնելու երկու հիմնական հարթակ է լինելու վաղը՝ Արցախի Մշտական ներկայացուցչություն և Ազատության հրապարակ։ Եվ ուրեմն օրը ծրագրավորեք այնպես, որ երկու տեղում էլ անպայման լինեք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ