«Հայաքվեն» ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները:
Հիշեցնենք, որ «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի արդյունքում անհրաժեշտ 50 հազարի փոխարեն հավաքվել էր 58 հազար ստորագրություն: Նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն:
Ստորագրությունները ԿԸՀ-ին հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում Ավետիք Չալաբյանը նշեց, որ ԿԸՀ-ն կունենա մեկ ամիս՝ այն վավերացնելու համար, թեև հույս ունեն, որ դա ավելի շուտ կիրականացնի։ ԿԸՀ-ի կողմից վավերացման պահից սկսած ստորագրություններով և օրենքի նախագծով կմտնեն ԱԺ, ինչը, ըստ Չալաբյանի, կլինի կուլմինացիան, որովհետև վճռական են տրամադրված, որ նախագիծն ընդունվի։
«Գործող իշխանությունն իսկապես մանդատ չունի ո՛չ Արցախ հանձնելու, ո՛չ Հայաստան հանձնելու, ո՛չ մեր պատմական հիշողությունը ջնջելու, ո՛չ մեր սրտից Արարատ լեռը հանելու, էդ ամենի մանդատն իսկապես չունի և էս պայքարը նոր է սկսել և ուրախ ենք, որ այդ պայքարին նորանոր խմբեր ու նախաձեռնություններ են միանում, որովհետև սա պայքար է մեր լինելիության համար»,«ասաց Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, «Էն պահից, երբ օրենքի նախագիծը մտնի ԱԺ և սկսի անցնել համապատասխան փուլերով, բացարձակ առանցքային է, որ մեր բոլոր քաղաքացիները գան ԱԺ պատերի տակ ու պահանջեն, որ այս օրենքն ընդունվի, սա առնցքային է, մեր լինելիության հետ կապված օրենք է… Մենք սրանով այս իշխանությանը վերջին շանսն ենք տալիս. սա վերջին հնարավորությունն է ՔՊ-ականներին՝ կանգնելու ժողովրդի կողքին, այլապես ժողովուրդը ուղղակի կմարքի այս իշխանություներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը