31 08 2023

Երևանում հաղթանակը կարող է գլոբալ փոփոխությունների բերել, Երևանը լուրջ ռեսուրս է. Ստեփան Դանիելյան



«Հայաքվեն» այսօր ԿԸՀ-ին է հանձնել՝ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնելու պահանջով ներկայացված ստորագրությունները: Մինչ այդ նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին միանալ, միասին հանձնել  համատեղ որոշման արդյունքները և  տեր կանգնենլ ստորագրություններին։ Այս կոչին միացել են քաղաքական ուժեր, հանրային գործիչներ, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ. «Մայր Հայաստան» դաշինքի անդամները նույնպես ԿԸՀ-ի մոտ էին։ Հարցին, թե՝  որքանո՞վ է հնարավոր քաղաքային իշխանափոխությամբ հասնել համապետական իշխանափոխության և բեկում մտցնել, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց.

 «Երևանի ընտրություններում, եթե մեր քաղաքացիները մեզ վստահեն, ապա մենք ունենում ենք ռեսուրս և հանրության էն հատվածը, որը կորցրել է հույսը կտեսնի, որ փոփոխություններ հնարավոր են, Երևանում հաղթանակը կարող է գլոբալ փոփոխությունների բերել, Երևանը շատ լուրջ ռեսուրս է»:

Երևանի ընտրությունների ֆոնին դիտարկելով՝ օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքը, Արցախի հարցի լուծման ճանապարհը «Մայր Հայաստան» դաշինքի անդամն ասաց.

 «Արցախի խնդիրը միջազգային խնդիր է և աշխարհաքաղաքական կարևորագույն հանգույց է, որտեղ կապված են արևելք-արևմուտք, հյուսիս-հարարավ կոմունիկացիաները, ապագա աշխարհաքաղաքական բաժանումները և էդ հանգույցում գնում է գործընթաց. Հայաստանի այսօրվա ղեկավարության սխալները բերել են նրան, որ Արցախը հայտնվել է այս վիճակում: Արցախի վիճակը կարող ենք փոխել միայն այն դեպքում, եթե փոխվի Հայաստանի քաղաքական իշխանությունը»,-ասաց Ստեփան Դանիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ