31 08 2023

Ի՞նչ է մենք աշխարհի տկար ժողովուրդն ենք, որ հրաժարվենք Արցախից. Վարդան Օսկանյան



ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է վերջերս ԱՄՆ-ում հրապարակված երկու զեկույցների։

Խոսքը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ցեղասպանության մասին զեկույցի ու Վաշինգտոնում տեղակայված իրավաբանական կառույցներից մեկի հրապարակած զեկույցի մասին է, որը վերաբերում է  է հայ-ադրբեջանական բանակցություններին։

Օսկանյանի խոսքով՝ նրանք պնդում են, որ օրակարգում անպայման պետք է ներառված լինի այն փաստը, որ ԼՂ ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ  ու դա պետք է ծառայի որպես նվազագույն շեմ  և դրա վրա պետք է կառուցի ցանկացած քննարկում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ