«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը համոզված չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանում է կողմ քվեարկել իրենց նախագծին, սակայն կարծում է, որ քաղաքացիները պետք է ՔՊ-ին հարկադրեն, որպեսզի դա անեն:
«Դուք տեսնում եք այսօրվա ընտրարշավը Երևանում, տեսնում եք, թե ինչպես է ՔՊ-ի ներկայացուցիչը ամեն անգամ փորձում խոսակցությունը տեղափոխել ասֆալտի ու մանկապարտեզի շուրջ: Այո՛, դրանք կարևոր են, սակայն այնքան կարևոր չեն, ինչքան մեր 120 հազար քաղաքացիների կյանքի իրավունքը:
Ամեն ինչ պետք է անենք, որ ցույց տանք՝ հետամուտ ենք մեր համաքաղաքացիների կյանքի իրավունքին, արժանապատվությանը, տանը ապրելու իրավունքին: Եթե ՔՊ-ն դրան դեմ գնա, մենք պետք է ՔՊ-ին ուղարկենք պատմության աղբանոց, ուրիշ ճանապարհ չկա»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը