Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է.
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։
Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են՝ սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության անհնարինությունը և մի շարք այլ խնդիրներ։
Փաստաթերթիկը ներկայացվել է կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, այն հասանելի է հետևյալ հղումով՝https://drive.google.com/.../1hV.../view...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը