Օգոստոսի 30-ին Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը իր քարոզարշավի ժամանակ մոտեցավ քաղաքացուն, որ բարևի, սակայն ձեռքը մնաց օդում:
Աջափնյակ համայնքի բնակիչը, որը չցանկացավ սեղմել Տիգրան Ավինյանի ձեռքը, դիմլով նրան ասաց.
«Ոչ մի բան չեք արել, դու մեկ տարում ի՞նչ ես արել, շատ բան կարող էիր անել: Դու երկրորդ վարչապետն էիր: Ավելի լավ էր ոչ մի մանկապարտեզ չսարքեիր, ղարաբաղցիներին օգնեիր: Թքած ունեմ քո ասֆալտի ու մանկապարտեզի վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը