Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել եւ գրառում արել:
«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը