Տիգրան Ավինյանին քարոզարշավի ընթացքում մոտեցավ մի քաղաքացի և ասաց.
«Մի հատ բան ունեմ ձեզ ասելու՝ բանակի հարցը լուծեք։ Փոխանցեք պարոն Փաշինյանին՝ թող բոլորի երեխաները գնան ծառայեն»:
Տիգրան Ավինյանն արձագանքեց․
«Ոչ բոլորն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։
«Այո, չինովնիկներինը, դուք արդեն գիտեք, թե ես ինչ նկատի ունեմ»,- ասաց բնակչուհին։ «Ինչո՞ւ միայն չինովնիկներինը, նաեւ տարբեր թեկնածուներինը»,- ասաց Ավինյանը։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը և կառավարության մի շարք անդամներ չեն ծառայել բանակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը