29 08 2023

Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը. Մենենդես

Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը հանձնաժողովի X (նախկինում՝ Twitter) սոցցանցի էջում դա որակել է որպես «զազրելի պահվածք»։

«Խորապես անհանգստացած ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», - գրված է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի էջում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ