Alpha news-ը գրում է.
«Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի:
Հավաքվածները հայտարարել են AirdropsforArtsakh ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով:
Այնուհետև նրանք երթով շրջել են քաղաքում ՝ «120 000 մարդ շրջափակման մեջ է»,«Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը» և այլ պաստառներով։
Մինչ երթը Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց միասնական աղոթք է հնչել՝ կոչ անելով Արցախին պինդ մնալ ու շարունակել պայքարը հանուն ազատության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը