24 08 2023

Հայաստան մուտքի թույլտվությունները և արգելումները կազմվում են Ադրբեջանում․ Սևակ Հակոբյան

Հայաստան մուտքի թույլտվությունները և արգելումները կազմվում են Ադրբեջանում․ Սևակ Հակոբյան

 

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արդեն մոտս հստակ տպավորություն կա, որ ՀՀ մուտք գործելու արգելքները, իսկ ավելի ճիշտ՝ այդ արգելվածների ցուցակը ստացվել է, օրինակ, Ադրբեջանից, կամ Թուրքիայից։

Վիկտոր Կրիվոպուսկովը, ում այսօր առավոտյան արգելել են մուտք գործել ՀՀ, ասել է, որ իր մուտքը արգելված է եղել միայն Ադրբեջան, այն էլ դեռ սովետական ժամանակներից, իր՝ «Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР» գրքի համար։ Օրինակ՝ միայն այս տողերը, կարծում եմ, հերիք կլիներ․ «Если бы Алиев младший родился бы до 1936 года, в его паспорте как и в паспорте его отца, было бы написано кавказский татарин или мусульманин. Национальность им придумал Сталин в 1936 году. До 1918 не было такого государства как Азербайджан. Даже символы у них были турецкие. Вся их история построена на лжи и фальсификациях»։

Ամեն բան ճիշտ է, բայց նաև հաշվի առնելով ադրբեջանցիների բարդույթավորված վիճակը և պատմության ու ճշմարտության հետ կռիվ տալու մոլուցքը՝ հասկանալի է։

Իսկ որևէ մեկը լսե՞լ է, որ Կրիվոպուսկովը ինչ-որ վատ բան ասած լինի, Հայաստանի, Արցախի, առհասարակ հայերի մասին. հակառակը, որքան տեսել եմ, կոպիտ ասած, այդ մարդը «մեր կողմից ա» եղել, միշտ։

Իսկ առանձնահատուկ Փաշինյանի մասի՞ն, ինչ-որ բան ասած կամ արած կա՞․ եթե եղել է, խնդրեմ, հղում տաք, տեսնենք, թե այդ ի՞նչ պետք ա ասած լիներ, որը դեռ ոչ մեկ Փաշինյանին չի ասել ու որի համար արժեր, այլազգի, հայերի սակավ բարեկամներից մեկին զրկել ՀՀ մուտք գործելուց։

Եթե այդպիսին էլ չկա, ուրեմն, իմ ասածն է՝ Հայաստան մուտքի թույլտվությունները և արգելումները այլևս կազմվում են Ադրբեջանում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, հայտնի դարձավ, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել հատել սահմանը: Կրիվոպուսկովը համալրել է Հայաստան մուտքի համար անցանկալի անձանց ցուցակը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ