24 08 2023

Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին․ Էդիկ Բաղդասարյան

Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին․ Էդիկ Բաղդասարյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.

«Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել:

Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երևի լսել եք Ալիևի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու:

Մարդիկ դեռ դիմանում են, զուգահեռ դիմակայում ձեզ, բայց նրանք որոշ ժամանակ հետո չեն կարող նայել, թե ինչպես են երեխաներն իրենց աչքի առաջ մարում: Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ