Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախում 120000 մեր հայրենակիցներ, մեր քաղաքացիներ,մեր արյունակիցներ օրվա հացի Ու անվտանգության պայքար են տանում, ամբողջ աշխարհի դեմ կռիվ տալիս, իրենց հողում անկախ ապրելու համար, իսկ այստեղ, ֆեյսբուքում, քարոզչության տակ ընկած զանգված, թե բա Կյառաբախը (իրենց գրածն ա) տանք, մեր ՀՀում հանգիստ ապրենք։
Ու որ ասում ես, Արցախը տվող, իր հայրենակիցներին հանձնոող , իր զինվորների թափած արյունից ուրացած ՀՀն դառնալու ա անիմաստ, ոչ մեկի կողմից չհարգված տարածք, որի վրա ով ասես ոտքերը սրբելու ա, պաժառ են ընկնում։
Էս տարածաշրջանում հենց սկսում ես տալ, մինչև վերջ տալու ես։
Թուրքերը ,75ից անօրինական գտնվելով Հյուսիսային Կիպրոսում, երեկ միջազգային խաղաղապահների մեքենաներն էին ջարդում, անպատասխան, դուք ստեղ ապագա կուշտ ու սուվերեն կյանքից եք խոսում։
Կամ Ադրբեջանը էն աստիճանի է հասել, որ չի թողնում հայ կնոջ դիակը տեղափոխեն։
Չի լինի այսպիսի բան։
Արցախը բեռ չի, Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, Արցախը Հայաստանի անբաժան կտորն ա։
Քեզ հարգում են միայն այն ժամանակ, երբ դու չես հանձնվում։ Երբ դու քո արյունակցին չես դավաճանում։
Հակառակ դեպքում դու կամ դադարում ես գոյություն ունենալ, կամ քո տեղդ աշխարհում պառաշի կողքն է լինելու։
Լավագույն դեպքում։
120 000 հայ թոիրքին հանձնելով, դու 240 000 թուրքի առջև դուռ ես բացում, որ գալու են ու ապրեն իր երեսը վերջնական կորցրած ՀՀում։
Հ.Գ. Ու դուք կյառաբախ-կյառաբախցի գրելով իրենց չեք վիրավորում։
Դուք ձեզ եք վիրաավորում։ Ու գերեզման փորում հայոց պետականության հանար։
Ափսոս եք դուք, որ ընկել եք փողով քարոզիչների մտքերի տակ, իրենք վաղը ձեզ էլ կհանձնեն, ինչպես հիմա հանձնում են արցախահայությանը։
Ու հա, եթե չլինի Արցախը, ու՞մ ա պետք այսպիսի Հայաստանի Հանրապետութկունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը