18 08 2023

Սա պետք է մտցնել ալիևի աչքը և ընդմիշտ փակել բերանը. Գևորգ Դանիելյան

Սա պետք է մտցնել ալիևի աչքը և ընդմիշտ փակել բերանը. Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թուրքը Ստեփանակերտցի միամիտ ու ճարահատյալ մարդկանց զանգում է իբր նրանց բնակարանները գնելու մտադրությամբ, ծաղրի ենթարկում ու նյութը տարածում համացանցում: Միամիտ ու արդեն անվերջ խաբված մեծահասակներն էլ անկաշկանդ պատմում են ծանր վիճակի և իրենց մտադրությունների մասին: Բայց այս դրվագում առանցքայինն այլ է՝ թուրքը պատրաստվում է կրկնել այն, ինչ իրեն անարգել հաջողվեց դեռևս խորհրդային 88-91 թվականներին, երբ հարկադրեցին թողնել տներն ու ապրուստի տարրական միջոցները և երեխաներին գրկած դիմել փախուստի: Սա պետք է մտցնել ալիևի աչքը և ընդմիշտ փակել բերանը: Այդ շուրջ 350 հազար փախստականների մեծ մասին ի պաշտոնե (ՀՀ դատախազության Ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի) ընդունել եմ, գույքագրել իրենց անասելի կորուստները, արձանագրել կատարված ոճրագործությունները: Անգամ վտարանդի ադրբեջանցի գրողներն են մանրամասն նկարագրել այդ անմարդկային ոճրագործությունները: Եվ հիմա, երբ լսում եմ ալիևի հոխորտանքը՝ առայժմ սկզբի համար 65 հազար ադրբեջանցի փախստականների (վերջիններս ժամանակին, ի տարբերություն հայերի, բարեհաջող վաճառել են իրենց տները և անարգել լքել Հայաստանը) Սյունիք վերադարձնելու մասին, հասկանում եմ, որ խաբված են ոչ միայն պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցները: Բոլորս ենք խաբված, այդ թվում նրանք, ովքեր անգամ չեն հավատացել ու չեն հավատում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ