16 08 2023

Ալբանիայի ներկայացուցիչը լրիվ խայտառակեց իրեն. Ադրբեջանագետ

Ալբանիայի ներկայացուցիչը լրիվ խայտառակեց իրեն. Ադրբեջանագետ

 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ալբանիայի ներկայացուցչի ելույթին՝ գրելով․

«Ալբանիայի ներկայացուցիչը լրիվ խայտառակեց իրեն, խոսեց ամեն ինչից, նույնիսկ դրական գնահատեց վերջին ութ ամիսների զարգացումները` ասելով, թե իբրև կողմերը մոտենում են խաղաղությանը։ Ի տարբերություն մյուս ներկայացուցիչների` օգտագործեց բացառապես ադրբեջանական տերմինաբանություն։ Ինչ խոսք, Ալբանիայի հետ Ալիևի ինտենսիվ աշխատանքի արդյունք է սա, որտեղ կան շահեր, բայց միաժամանակ` խայտառակություն է տվյալ պետության համար ու մեծ վնաս հասցնում այդ երկրի իմիջին..․»։

Նշենք, որ Ալբանիայի ներկայացուցիչը հայտարարել է․ «Մարդասիրական խնդիրների պարագայում պետք է բոլոր տարբերակները դիտարկել, այդ թվում՝ «Աղդամից Խանքենդի» ճանապարհի հնարավորությունը։ Կոչ ենք անում, որպեսզի երկու կողմերը ջանքեր գործադրեն՝ հոգալու բնակչության կարիքները։ Կոչ ենք անում քննարկումներ կազմարկերպել Ադրբեջանում հայկական համայնքի և կառավարության միջև»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ