Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները, որովհետև նրանք ոչ մի վայրկյան չեն դադարել գործընթացը: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Պարզապես Ադրբեջանը փուլ առ փուլ է իրականացնում իր խնդիրների լուծումները: Ճանապարհ փակելը մոտակայքում գտնվող ոսկու հանքի մասով էր, որովհետև Ադրբեջանն անընդունելի է համարում, որ այսպես կոչված՝ իր տարածքից գտածոներ են արտահանում, և Արցախն ունի իր եկամուտների աղբյուրըը: Այսինքն Ադրբեջանը նպատակադրվել է զրկել Արցախին իր եկամուտներից և բացի ռազմական, հոգեբանական, քաղաքական ճնշումներից, նաև տնտեսական ճնշում գործադրել, որպեսզի ընդունեն Ադրբեջանի ներակյացված պայմանները»,- ասաց նա:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը