10 08 2023

«Պատկերացնո՞ւմ եք, ասում են, թե եկել եմ հողերը հանձնեմ»․ Փաշինյան-2018թ․



 

2018 թվականի օգոստոսի 17-ին, պաշտոնավարման 100 օրը ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը բազմահազարանոց հանրահավաքում ասաց․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում․․․»:

2023 թվականի մայիսի 22-ի մամուլի ասուլիսում, երբ լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց տվեց, թե՝ երբ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա մեջ մտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ դեռ 2018 թվականից ճիշտ էին խոսակցությունները, որ եկել է հողեր հանձնելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ