14 08 2023

Արդեն 2-րդ տարին է՝ հայ ազգի «ծննդյան օրվան» հաջորդող 3-րդ օրը տեղի է ունենում ահասարսուռ աղետ․ Ռուբեն Մելիքյան

Արդեն 2-րդ տարին է՝ հայ ազգի «ծննդյան օրվան» հաջորդող 3-րդ օրը տեղի է ունենում ահասարսուռ աղետ․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռացիոնալիզմն իհարկե լավ բան է, բայց որոշ բաներ այն երբեք չի կարող բացատրել։
Արդեն երկրորդ տարին է՝ հայ ազգի «ծննդյան օրվան»՝ օգոստոսի 11-ին հաջորդող 3-րդ օրը՝ օգոստոսի 14-ին, տեղի է ունենում ահասարսուռ աղետ։ Անցյալ տարի՝ Սուրմալուի պայթյունը (15 զոհ): Այսօր՝ Երևան-Գյումրի մայրուղու ողբերգական վթարը (11 զոհ):
18 թվի խարանը մանկական խաղ է 21 թվի խարանի մոտ, երբ մեծամասնությունը կանգնեց բացահայտ նեռի ու իր փալաս խմբակի կողքին։ Իսկ բնական օրենքի դեմ հանցանք գործած ազգերը պատժվում են։ Ու պատժվում են շատ դաժան։
Եվ ինչպես այս ճշմարտությունն է աշխարհի պես հին, աշխարհի պես հին է նաև այն միակ ուղին, որով հնարավոր է ջնջել հանցանքի խարանը՝ աններելի սխալի գիտակցում ու դրա ուղղման ջանք։
Այսօր մեծամասնությունն այլևս կանգնած չէ բացահայտ նեռի ու իր փալաս խմբակի կողքին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ խարանն այլևս կարելի է հեշտությամբ ջնջել. պահանջվում է անմարդկային ջանք ու ճիշտ պահի որսում։ Եվ ես չգիտեմ՝ ճիշտ պահը երբ է լինելու։ Երևի՝ այն ժամանակ, երբ այլևս արժանի լինենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ