08 08 2023

Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին․ հայտարարություն

Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին․ հայտարարություն

«Հայաստան» խմբակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Դավիթ Իշխանյանին։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ
Մեծարգո պարոն Դավիթ Իշխանյանին
Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ։
Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին։
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին։


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
2023 թ․ օգոստոսի 8, ք․ Երևան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ