02 08 2023

Ադրբեջանը Կարմիր Խաչը օգտագործել է իր խնդիրը լուծելու համար. Սիրանուշ Սահակյան



Այս միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի տրամաբանության ներքո: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Մենք միջազգային իրավունքում ունենք հանձնման, արտահանձնման եւ փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր պետք է լինեն պետությունները: Այսինքն, եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է,. ապա այդ հանցագործին տերետորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Հայաստանի, Արցախի, ռուսաստանի իշխանությունների, եւ ինչու ոչ, «Ինտերպոլի» հետ համագործակցության արդյունքում»,-ասաց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ