01 08 2023

Արցախը գլխատելուց հետո երեկ հայտարարեց «Երևանը Էրիվան է և՝ վերջ» արարը կյանքի կոչելու մասին. Ռուբեն Հակոբյան

Արցախը գլխատելուց հետո երեկ հայտարարեց «Երևանը Էրիվան է և՝ վերջ» արարը կյանքի կոչելու մասին. Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.            

«Երևանը Էրիվան է և՝ վերջ...

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին գլխավոր քայլարածի երեկվա ելույթն ինձ հիշեցրեց Ստեփանակերտում չորս տարի առաջ այս օրերին իրեն հատուկ հակահիգենիկ ղժժոցով հնչեցրած «Արցախը Հայաստան է և՝ վերջ»՝ հայտնի արցախակործան լոզունգը...

Ընդամենը մեկ տարի հետո, հինգ հազար զոհերի արյունը «հանուն ոչնչի» հեղելուց հետո, նույն երկոտանին, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միասին վերաձևակերպեց այն՝   «Ղարաբաղը Ադրբեջան է և՝ վերջ»՝ արդեն կայացած փաստի արձանագրումով, ինչի արդյունքում Արցախը վերածվեց արյունածոր վերքի...

Արցախը գլխատելուց հետո, շարունակելով համագործակցությունը նույն տանդեմի հետ, երեկ «Դվին»-ում (Դվի՞ն...) հայտարարեց սցենարի հաջորդ՝ «Երևանը Էրիվան է և՝ վերջ» արարը կյանքի կոչելու՝ վերջի սկզբի մասին...

Եվ մենք դեռ շարունակում ենք հանդուրժել այս ազգադավ վիժվածքի իշխանատենչ գոյությունը...

 Հ.Գ.  Իսկ մեկ տարի առաջ մեր իսկ կոչով զարթնած Լաոն, մեզանից խորը հիասթափված, մինչ այսօր շարունակում է տառապել գիշերային անքնությամից...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ