ԱԺ հանձնաժողովում նիստից առաջ ՔՊ պատգամավոր նարեկ Ղահրամանյանը հարց ուղղեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին իրականացվող ասֆալտապատման աշխատանքների հետ կապված:
Թեպետ լրատվամիջոցներով նիստը ուղիղ եթերով էր հեռարձակվում, սակայն ՔՊ-ական պատգամավորը տեղյակ չէր:
«Անկեղծ՝ կապված վերջին երեք տարիներ հետ, երբ ես հետևում եմ ասֆալտապատմանը Հայաստանում, եկել եմ այն եզրահանգման, որ պետությունն ուղղակի ավել փող ունի, ուղղակի փող է ծախսում՝ աշխատանք ապահովելու, չգիտեմ՝ աշխատանք ցույց տալու։ Փակ քննարկում է, մենք մերոնցով ենք, ասեմ էլի, որովհետև ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը