23 07 2023

Հուլիսի 25-ին ժամը 20:00-ին նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում

Հուլիսի 25-ին ժամը 20:00-ին նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտում և Երևանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է. 

«Սիրելի հայրենակիցներ

Տեղեկացնում եմ, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսվում է համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում:
Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման:

Ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր  ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին կոչ եմ անում համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում մեր անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում:

Յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է Արցախի ու արցախցիներիս համար»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ