Հայաստանն արդեն ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է և նրա իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են այդ մասին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Շուշիում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումում:
Նա նաև հայտարարել է, որ եկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլը:
«Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ապա մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում: Եթե Հայաստանը չհրաժարվի իր տարածքային հավակնություններից, ապա խաղաղություն չի լինի, և դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար», - հայտարարել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը