20 07 2023

Ամոթ է, դուք սովի եք մատնում 30 հազար մանուկների․ իրավապաշտպան



 

«Այսօր նրանք, ովքեր սովի են մատնված ոչ միայն Ադրբեջանի այլև միջազգային հանրության բոլոր ինստիտուտների կողմից, նրանք են մարդու իրավունքների ու արժանապատվության մարմնավորումը։ Այդ մարդիկ իրենց զրկանքներով ապացուցում են, որ արժանապատվությունից բրձր ոչինչ չկա»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Մենք ունենք միայն մեկ խնդրանք ՄԱԿ-ից՝ ապահովել հողային կամ օդային ճչանապարհը։ Մենք ձեզնից չենք ուզում սնունդ, սնունդը իքներս ենք բերելու, պահանջւում ենք ապահովել ճանապարհը։ Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար մանուկների»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ