07 12 2020

Ոչ մեկը մահից չի պլստալու, քանի դեռ ազգադավը վարչապետի պաշտոնում է․ Վահագն Վարագյան

Ոչ մեկը մահից չի պլստալու, քանի դեռ ազգադավը վարչապետի պաշտոնում է․ Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը գրում է․

«Համաշխարհային փորձագիտական շրջանակները covid19-ի մոտեցող հերթական ալիքի մասին են խոսում:

Եվ խոսում են շատ վստահ: Կոռոնավիրուսի երրորդ մեծ ալիքը Հայաստանում սպասվում է հունվար ամսին։

Իսկ ի՞նչ է որոշել երկիրը առողջապահական կոլապսի հասցրած վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը. վերաբացել դպրոցները:

Ի դեպ, դավաճանի որոշմամբ դպրոցները վերաբացվում են ընդամենը երեք շաբաթով։ Սա ևս մեկ ապացույց է, որ ազգադավը թքած ունի քաղաքացիների կյանքի և առողջության վրա։ Ազգադավն այս 2.5 տարիների ընթացքում կատարել է իր խոստումներից ընդամենը մեկը՝ «ոչ մեկը չի պլստալու»: Այո հարգելիներս, քանի ազգադավը վարչապետի աթոռին սոսնձված է՝ ոչ մեկը չի պլստալու մահից:

Covid19-ի առաջին ալիքից չմեռնեք, պատերազմից եք զոհվելու: Պատերազմից չզոհվա՞ք covid19-ի նոր ալիքից եք մեռնելու: Սրանից էլ չմեռնեք, սովից եք մեռնելու... Ոչ մեկը մեռնելուց չի պլստալու, քանի այս վիժվածքը վարչապետի պաշտոնում է»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ