18 09 2020

Իշխանական պատգամավորները կաբինետում նստած ասում են սով չկա Հայաստանում. Գագիկ Ծառուկյան

Իշխանական պատգամավորները կաբինետում նստած ասում են սով չկա Հայաստանում. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ուսխորհրդի բացման ու նրանց մտահոգող խնդիրների մասին քննարկման նպատակով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի երիտասարդների, ուսանողների ու կուսակցության երիտասարդ համախոհների հետ:

Նրա դիրքորոշմամբ՝ 2021թ. հունվարի 1-ից նորակազմ ընտանիքներին, որոնք բնակարանի խնդիր ունեն, պետք է հերթագրել, բնակարան ձեռք բերելու արտոնություն ու հնարավորություն տալ, իսկ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներից ելնելով` ուսանողներին պետությունը պետք է արտոնություն տա և ուսման վարձերի վճարման հարցում ընդառաջի:

«Արտակարգ իրավիճակում, այս տնտեսական ճգնաժամի օրով ծնողները չեն աշխատում, ուսանողին ասում են՝ եթե ուսման վճարը չվճարես, դուրս ես մնալու բուհից: Պատգամավորները նստած խոսում են, պատգամավորը պետք է գրասենյակից դուրս գա, գնա մարզեր, խոսի մարդկանց հետ»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ երբ ինքը հանդիպում է մարդկանց հետ, մարդիկ լացում են՝ դեղի փող չունեն, փող չունեն երեխային դպրոց ուղարկելու համար, հոսանքն անջատել են:

«Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու: Մենք ասում են՝ փոփոխություններ արեք, որ մարդիկ դա իրենց վրա զգան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ