Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր կա մեկ ազգային օրակարգ՝ Արցախը հայկական պահել ամեն գնով.
Նիկոլի բերած խաղաղությունը՝ պատերազմը, մոտ է.
Նիկոլը երկիրը նախապատրաստում է հերթական արյունահեղությանը, որպեսզի սպասվելիք զիջումները, որոնք, ըստ էության, աննախադեպ են լինելու անգամ նիկոլի համար, կարողանա կերակրել՝ «դե փրկեցի երեք միլիոնի կյանք» ստով։
Հիմա, այս օրերին, երբ Արցախում 120.000 հայ սովամահ է լինում, Հայաստանի և Արցախի սահմաններին թշնամու զինուժի հսկայական կուտակումներ են, ՀՀ ամբողջ պետական ապարատը ոչ թե զբաղված է հնարավոր պատերազմական գործողությունների նախապատրաստմամբ, այլ՝ հանրությանը մոլորեցնելով. կրկին, նույն կերպ, վերսկսվել է «տուշոնկա շոուների», այս կամ այն էժանագին մանիպուլյացիաների կիրառումը։ Հանրությանը կարևորից շեղելու, պառակտելու, դիմադրողականությունը, համախմբման ունակությունը կոտրելու գործում իշխանությունները չեն խնայելու ոչինչ, և այդ պատճառով մենք պարտավոր ենք ուղղակի թույլ չտալ, թույլ չտալ որ այս անգամ էլ սրանց հաջողվի նույն կերպ մոլորեցնել հանրությանը և հլու-հնազանդ ոչխարի պես տանել, կոտորել։
Մեր ազգը ոչխար չի, մեր ազգը առյուծ է, և ինչքան էլ սրանք ասեն, թե մեր պետությունը ինչ կապ ունի առյուծի հետ, պետք է զինանշանը փոխել, մեկ է, մենք պետք է ապացուցենք, որ մեր զինանշանի վրա առյուծի կերպարանք ստացած մեր ժողովուրդն է, հայի միջի առյուծը։
Այսօր կա մեկ և առաջնային խնդիր, դա Արցախն է. Կորցնելով Արցախը՝ մենք կկորցնենք ամեն ինչ։
Ամեն օր, ամեն ժամ մեր ուժերը, ունակությունները, ռեսուրսները, գիտելիքները պետք է անվերապահորեն ծառայեցնենք Արցախը հայկական պահելուն։
Չկա այլ օրակարգ, որովհետև առանց Արցախ չի լինի նաև Հայաստան։
Արցախը հայկական է և հայկական է լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը