ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.
«Հարգելի ՀՀ ներքին գործերի նախարարություն և ՀՀ ոստիկանություն, խնդրում եմ զբաղվել քաղաքացու կողմից բարձրացված հարցով և ապահովել մարդկանց անդորրը գիշերվա և ոչ միայն գիշերվա ժամերին։ Ըստ իս, այս արարքը կարող է ունենալ նաև քրեաիրավական գնահատական՝ խուլիգանության հանցակազմով։ Ինչպես քաղաքացին է նշում, նման «առանձնյակները» պետք է հասկանան, որ իրավունք չունեն այլոց հաշվին զվարճանալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը