11 07 2023

Ներ-քպ-ական «ռազբորկաներն» ինձ հետաքրքիր չեն․ Ռուբեն Մելիքյան

Ներ-քպ-ական «ռազբորկաներն» ինձ հետաքրքիր չեն․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրառում է արել facebook-ի իր էջում՝ արձագանքելով այսօր ԲԴԽ դիմաց բողոքի ակցիային չմասնակցելու վերաբերյալ հարցերին:

Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաթիվ «մեսինջերային» հարցերին ստիպված եմ պատասխանել հրապարակավ։

1) Իմ դիրքորոշումը հստակ է և չի փոխվել և չի կարող փոխվել. մեր երկրում տեղի ունեցող աղետի, այդ թվում դատական իշխանության զրոյացման թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն նիկոլ փաշինյանն է. կարեն անդրեասյանը և ԲԴԽ ցանկացած այլ ղեկավար կարող է լինել միայն թիվ երկու մեղավորը։

2) կարեն անդրեասյանին «կարգի հրավիրելու» հարցով նրա ղեկավար նիկոլ փաշինյանին դիմելու գաղափարին, մեղմ ասած, դեմ եմ. նման որևէ նախաձեռնության չեմ մասնակցել, չեմ մասնակցում և չեմ մասնակցելու։

3) ներ-քպ-ական «ռազբորկաներն» ինձ հետաքրքիր չեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ