Անկեղծորեն տարակուսած եմ, թե ինչու այստեղ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը չկա, որպեսզի բացատրի, թե մեր գյուղատնտեսության մեջ այդ ի՞նչ արմատական փոփոխություններ են եղել, որ ներկայում ջրի ավել պահանջարկ է առաջացել: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնեց, որ ԿԲ-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանում պարենային գներն ավելացել են, քանի որ ցանքատարածությունները նվազել են:
«Ցանքատարածությունները նվազել են , մյուս երևույթների մասին տեղեկություն չունենք, բա ինչու ենք Սևանից ավել ջուր վերցնում: Արցախ էլէկտրաէներգիա չի գնում, ըստ կառավարության՝ արևային համակարգեր են ներդրվել և ոռոգման համակարգը արդիականացվում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը