11 07 2023

Կարծում եմ, Արցախ ԹՎ-ի տնօրինությունը լուրջ անելիք ունի.. Բելլա Լալայան

Կարծում եմ, Արցախ ԹՎ-ի տնօրինությունը  լուրջ անելիք ունի.. Բելլա Լալայան

Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա սահմանադրությամբ սահմանված մեր պետության անվանումն է,
այս անվանումը պաշտպանելու համար երեք պատերազմի միջով ենք անցել ..
այսօր էլ այս անվանումը պաշտպսնելու համար 120000 պաշարման մեջ է..
դիմակայում է բոլոր զրկանքներին՝ սննդի, լույսի ու գազի, տրանսպորտի բացակայության ՝ միայն թե, իր պետականությունն ու պետությունը փրկի ..
ու արցախցի լրագրողը, ով ԱրցախԹՎ է աշխատում և թղթակցում է Հ1-ին՝ ռեպորտաժում թքում է սահմանադրության վրա,
թքում է երեք պատերազմի վրա
և շատ հանգիստ կերպով կրճատում հանրապետություն բառը ..
ա՛սինքն
Արցախը ներկայացնում է ա՛նպես, ինչպես ներկայացնում են աերբեջանցիները,
ինչպես ներկայացնում են բոլոր ադրբեջանամետ լրատվամիջոցները ..
ու կապ չունի, թե որտեղով է նյութը գնացել ,
ում է թղթակցում լրագրողը ..
առաջին ամոթն այն է, որ նա պետության առաջնային քարոզչամեքենայի՝ ԱրցախԹՎ հիմնական աշխատողն է ..
կարծում եմ,
ԱրցախԹՎ տնօրինությունը լուրջ անելիք ունի..
ու իհարկե
պիտի նշեմ,
որ էս ամենը վերջին 15 տարում ԹՎ կադրային խայտառակ քաղաքականության հետևանքն է .
նախկին ու ներկա նախագահները թող վերհիշեն իմ առճակատումներն իրենց հետ էդ հարցով …

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ