Հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ՀայաՔվեն» հավաքել է 14․800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Սրանք առաջին շաբաթվա տվյալներն է, մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է և ստորագրելով՝ որևէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի», - ընդգծեց Չալաբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը