«Ցանկացած վատ բան հնարավոր է մտածել, որթուրքը կարող է անել, որովհետև նրանք քաղաղքակրթական հիմեքրից զրկված ժողովուրդ են․ բայց նաև նրանք կայսերական ազգ են, հշենք որ հասել էին ու գրավել Եվրոպայի կեսերը։ Այսօրվա թուրքական հասարակությունը մտածված ազգային պլաններ են իրագործում»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց Ցանցային հետազոտական ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ հատկանշելով, որ ադրբեջանցիները, թուրքերը երբեք չեն առանձնացել համամարդկային և մշակութային որևէ արժեքով , նրանց միակ արժեքն աշխարհում կոտորած անելն է ։ Դիտարկմանը, թե՝այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր խաղաղության գնալ նման ժողովրդի հետ, փորձագետն այսպես ասաց՝ մեջբերելով Ուինսթոն Չերչիլի հանրահայտ խոսքը. ««Եթե պատերազմի և նվաստացման միջև դուք ընտրում եք նվաստացումը, կստանաք թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։ Խաղաղություն հասկացությունը, մեր խորին համոզմամբ, մեմ էր, որը մշակել էին ուղեղային կենտրոնները և մատուցել իրենց խամաճիկ Նիկոլ Փաշինյանին, որով նա խաբում է հասարակությանը․ դա ինֆորմացիոն խաբկանքի տեխնոլոգիայի ձև է, որ խաղաղություն բառը մտցրել են․ չկա՛ խաղաղություն, մարդկությունը 3-4 հազար տարվա պատմության մեջ ընդամենը 300 տարի է, որ չի ունեցել խոշոր պատերազմական վիճակ, էս պայմաններում խոսել խաղաղության մասին, առնվազն տեխնոլոգիական խաբկանք է»։
«Հիբրիդային պատերազմներում խաղաղություն բառը չի շոշափվում, հիբրիդային պատերազմն այն պատերազմն է, որի նպատակն է նվաճել ժողովրդի հոգիները և ոչնչացնել նույն ժողովրդին, նույն հասարակությանը»,-ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում վատ կառավարման հետևա՞նք է, հատուկ ծրագի՞ր թե՝ այլ բան, որի մասին չգիտենք, Գագիկ Հարությունյանն ասաց․ «Դեմ եմ , երբ ասում են տգետ կառավարման արդյունքում սա կատարվեց, նա կատարվեց․․․ Ո՛չ, ընտրված են մարդիկ, հավաքագրել են այն մարդկանց որոնք, արդեն իսկ, ունեն մտավոր ու հոգեկան պրոբլեմներ, այսինքն՝ նրանք ի բնե, ի ծնե չեն կարող որևիցե խելոք բան անել, այսինքն՝ անում են այն, ինչը նրանց թելադրվում է»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը